Ամերիկացի նկարչուհի Լիզա Լուն 5 տարվա ընթացքում ուլունքներից պատրաստել է իր երազանքների խոհանոցը։
Ծնվելով անապահով ընտանիքում՝ աղջիկն իր ամբողջ կյանքում երազել է հարմարավետ տան և գեղեցիկ խոհանոցի մասին։ Տարիներ անց նա կարողացել է իրականացնել իր երազանքը բավականին յուրօրինակ կերպով, գրում է adme.ru-ն։
1996-ին Լիզան պարզապես ապշեցրել է բոլորին իր «Խոհանոցով», որտեղ յուրաքանչյուր սանտիմետրը ծածկված է փոքր ապակե ավելի քան 40 մլն ուլունքներով։
Լիզայի աշխատանքները, ում այժմ անվանում են «Ուլունքների թագուհի», բազմաթիվ հիացական արձագանքներ են ստացել և անհավանական հաջողություններ ունեցել։