Նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը և շեֆ խոհարար Գորդոն Ռամզին Լաս Վեգասում բացված սպորտբարից հետո ռեստորան են բացում նաև Լոնդոնում, գրում է style.rbc.ru-ն։
Այս տարվա մայիսին Դևիդ Բեքհեմը հայտարարել էր սպորտից հեռանալու որոշման մասին։ Հայտնի խոհարար Գորդոն Ռամզիի հետ ֆուտբոլիստը լոնդոնյան լեգենդար Բորո շուկայի հարևանությամբ բացել է Union Street Café ռեստորանը։ Հաստատությունն իր դռները կբացի այցելուների առաջ սեպտեմբերին, որտեղ կմատուցվեն միջերկրական խոհանոցի ուտեստներ։
Ռեստորանի ինտերիերի լուսանկարներն արդեն հայտնվել են սոցկայքերում։ Ներքին հարդարանքի վրա աշխատել է Ռասել Սեյջը։ Ռեստորանի համար մթերքները կմատակարարվեն նաև Բորո շուկայից, իսկ այցելուները հնարավորություն կունենան հետևել իրենց պատվիրած ուտեստի պատրաստմանը։