Ամերիկյան փոփ երգչուհի Լանա Դել Ռեյը բացատրել է, թե որն է պատճառը, որ նախկինում իր չթողարկված երգերը հայտնվել են համացանցում: Պարզվում է, որ երեք տարի առաջ կոտրել էին երգչուհու համակարգիչը: Հաքերները ստացել են երգչուհու համակարգչի կոշտ սկավառակ մուտք գործելու հնարավորություն և ներբեռնել են անգամ այն երգերը, որոնք Լանան երբեք էլեկտրոնային փոստով չի ուղարկել ոչ մեկին, գրում է lenta.ru-ն:

Երգչուհու խոսքով՝ համացանցում հայտնված երգերի մեծ մասը վաղուց են ձայնագրված եղել և նախատեսված չեն եղել լայն հասարակության համար: Սակայն մի քանի երգեր, օրինակ՝ «Black Beauty»-ն, նոր էին. երգչուհին պատրաստվում էր այդ երգն ընդգրկել իր սպասվող ալբոմներից մեկում: Այժմ նոր երգերի ձայնագրությունների աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է:

Կոշտ սկավառակից գողացված երգերը հուլիսի վերջին հայտնվել էին YouTube-ում և Soundcloud-ում:

 

Ձայնագրությունը` այստեղ: