Բրազիլուհի 103-ամյա Աիդա Մենդիսը շարունակում է թռչել պարաշյուտով՝ զարմացնելով բոլորին, գրում է Вести-ն։ Օրերս նա իրականացրել է հերթական թռիչքը, որը դարձել է 3-րդը իր 100-ամյակը նշելուց հետո։

Ավելի քան 3.000 մետր բարձրությունից թռիչքը բրազիլուհին իրականացրել է մարզիչի հետ հեռուստաօպերատորների ուղեկցությամբ։ Այս անգամ պահպանվել են բոլոր կանոնները ՝«պարաշյուտային սպորտում երկարակեցության ռեկորդը» գրանցելու համար։

«Կյանքում պետք է լինել համարձակ, չէ որ խիզախությունը միշտ պետք կգա»,- ասել է Աիդա Մենդիսը։ Վայրէջքից հետո նա հայտարարել է, որ չի պատրաստվում թողնել իր հոբբին, քանի դեռ առողջությունը ներում է։

Бразильская бабушка прыгнула с парашюта в 103 года - фото 4Бразильская бабушка прыгнула с парашюта в 103 года - фото 2Бразильская бабушка прыгнула с парашюта в 103 года - фото 3Бразильская бабушка прыгнула с парашюта в 103 года - фото 1