Բրիտանացի նկարիչ Լի Հեդվինը քնած ժամանակ արվեստի գործեր է ստեղծում, որոնք գնում են միլիոնավոր մարդիկ: Սակայն արթնանալիս նա ոչինչ չի հիշում և անգամ չի կարողանում նկարել, գրում է Russia Today-ը:
Նկարիչը պատմում է, որ արթնանալիս ուժեղ գլխացավ է ունենում: Չնայած, որ նա ոչինչ չի հիշում, իր կողքին հայտնաբերում է իր հերթական ստեղծագործությունը: Ինչպես տեղեկացնում է բրիտանացին, նա նկարում է շաբաթական երեք անգամ:
Հեդվինը մի շարք բժշկական հետազոտությունների է ենթարկվել՝ բացահայտելու իր տաղանդի տարօրինակ դրսևորման պատճառը: Նրա մոտ parasomnia կոչվող խանգարում է հայտնաբերվել, որի ժամանակ մարդիկ տարօրինակ բաներ են անում, երբ քնած են:
Ինչքան էլ տարօրինակ լինի նրա տաղանդի դրսևորումը, նա ստեղծել է բազմաթիվ գործեր, որոնք հիացնում են մարդկանց: Նա նկարում է տարբեր աբստրակտ պատկերներից մինչև հիանալի դիմանկարներ: Նա մի քանի անգամ պատկերել է Մերիլին Մոնրոյի դիմանկարը:
Լուսանկարները` այստեղ: