70-ամյա բրիտանացին ներկայացրել է իր 30 տարիների աշխատանքը՝ գեղեցիկ այգին, որը համարվում է Բրիտանիայի գեղեցիկ վայրերից մեկը, գրում է Daily Mail-ը:
Տղամարդը, ով մասնագիտությամբ հյուսն է, 30 տարի շարունակ ամեն օր ստեղծել է այս հրաշք այգի-մարգագետինը, որը նախկինում բանջարանոցային հողամաս է եղել: Նա շաբաթական 6 անգամ հատում է այգու խոտածածկը, որի բարձրությունը չի անցնում 5 մմ-ը:
Բրիտանացին իր այգում է անցկացնում օրվա մեծ մասը՝ կտրվելով աշխարհից: Նրա կինը պատմում է, թե ինչպես է ստիպված ամուսնուն տուն կանչել հատուկ զանգի միջոցով: