Մարդու բերանը շատ բան է պատմում նրա մասին ոչ միայն խոսելիս, այլև ուտելիս, խմելիս և անգամ հազալիս:
Ըստ Թայվանի համալսարանի հետազոտողների՝ օրալ վարքին հետևելը կարող է բժշկին արժեքավոր ինֆորմացիա տրամադրել հիվանդի սննդակարգի, բերանի խոռոչի հիգիենայի և առհասարակ առողջության մասին:
Այս տեսակետը հաստատելու համար ստեղծվել է արագաչափի հիմքով օրալ սենսոր, որը բնութագրում է,թե ինչպես է օգտագործվում բերանը՝ կախված ծնոտի շարժումների հաճախականությունից:
Սենսորները տեղադրել են 8 մարդու բերանում, և 94 % դեպքերում հաջողվել է ճիշտ գնահատել մարդու օրալ վարքը: Գիտնականներն աշխատում են սարքի անլար տարբերակը ստանալու վրա, որը հնարավոր կլինի տեղադրել արհեստական ատամի մեջ:
Սենսորը Ձեր բժշկին տեղեկատվություն կուղարկի, երբ խախտեք սննդակարգը կամ ծխելու խոստումը: