Oddity Central-ը ներկայացնում է Ռուսաստանում վաճառքի հանված մի մեքենա, որն ամբողջովին պատված է կանադական բիզոնի կաշվով, ինչպես մեքենայի արտաքինը, այնպես էլ ներքին սրահը և անգամ շարժիչը:
Մեքենան ամբողջովին պատված է իսկական կանադական բիզոնի կաշվից պատրաստված կտորով: Կաշին մշակվել է միջինարևելյան մասնագետի կողմից, ով նաև գեղեցիկ փորագրություններ է արել կաշվի վրա:
Մեքենայի սրահը ևս պատված է բիզոնի շագանակագույն կաշվով և թանկարժեք բնական մորթիով: Առավել զարմանալի է այն, որ մեքենայի կապոտի ներսում գտնվող շարժիչը և մի քանի այլ մասեր նույնպես կաշեպատ են, և կաշին դիմանում է բարձր ջերամաստիճանին:
Լուսանկարները՝ այստեղ: