Որտեղ, ինչպես և ում հետ են իրենց ամառային հանգիստն անցկացրել տարբեր երկրների առաջին դեմքերը. պարզել է Forbes-ը։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա
Ամերիկյան Մասաչուսեթսի նահանգում գտնվող Մարտաս-Վինյարդ կղզին արդեն վաղուց դարձել է ոչ միայն քաղաքական գործիչների (օրինակ՝ այստեղ են հանգստացել Քենեդին և Քլինթոնը) , այլև հոլիվուդյան աստղերի սիրելի վայրը։
Օբամայի ընտանիքն արդեն մի քանի տարի իր հանգիստը նույնպես անցկացնում է այս կղզում։
Նախագահը կղզի է մեկնել կնոջ՝ Միշելի և Բո շան հետ, իսկ ավելի ուշ պետք է միանան նաև դուստրերը։
Առաջին իսկ օրն Օբաման գոլֆ է խաղացել։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել
Գերմանուհի պաշտոնյան օգոստոսի 2-ին մեկնել է Հարավային Տիրոլ՝ իտալական նահանգ, որը գտնվում է Ավստրիայի հետ սահմանին։ Այստեղ նա արդեն 6-րդ անգամ է։ Նա այս անգամ իր հետ վերցրել է Ստալինի մասին 900 էջանոց գիրք։ Մերկելն այստեղ կանցացնի 18 օր։
Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանո
Իտալիայի նախագահը կնոջ հետ ավանդաբար հանգստանում է Սիցիլիայից հյուսիս ընկած Ստրոմբոլի կղզում։
Ֆիանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդ
Ֆրանսիայի նախագահն օգոստոսի 9-ին մեկնել է «Լանտերն» նստավայրը, որը գտնվում է Վերսալի պալատի մոտակայքում։
«Լանտերնը» նախկինում որսորդական տնակ է եղել, որը 1959 թվականից Շառլ դը Գոլի որոշմամբ դարձել է ֆրանսիացի վարչապետների նստավայրը։
Նրան ուղեկցում է 48-ամյա ընկերուհին՝ Վալերի Թրիերվեյլերը։
Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոն
Բրիտանացի պաշտոնյան կնոջ հետ հուլիսի 22-ին մեկնել է Պորտուգալիա։ Նա ընտրել է հարավային նահանգում գտնվում Ալգարվի հանգստավայրը։ Նրանց հետ են նաև 3 երեխաները։
Նրանք այցելել են շուկա, հանդիպել ձկնորսների հետ, գնումներ կատարել։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Յանուկովիչ
Ուկրաինացի նախագահը չի լքել երկրի սահմանները։ Նա հուլիսի 6-ին մեկնել է Ղրիմ։ Իր ծննդյան տարեդարձը՝ հուլիսի 9-ին, նա նշել է այնտեղ։
Սակայն այս հանգիստը կարելի է համարել «աշխատանքային», քանի որ նա այդ ընթացքում վերադարձել է գործերին. օրինակ՝ հուլիսի 26-ին մասնակցել է Կիևյան Ռուսիայի մկրտության 1025-ամյակի տոնակատարությանը։
Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս
Այս թագավորական ընտանիքն ամեն տարի մեկնում է Մայորկա կղզի։ Նրանք հանգստանում են իսպանական դինաստիայի Մարիենտ պալատում։
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ թագուհի
Թագուհին հանգիստն անցկացրել է շոտլանդական Բարմորալ ամրոցում։ Շոտլանդական ոճով այս կառույցը Վիկտորյա թագուհին և արքայազն Ալբերտը գնել են 1852-ին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին
Լիարժեք հանգստից Պուտինն այս տարի հրաժարել է։ «Նախագահն աշխատում է, գրաֆիկը հագեցած է»,- հայտնել են նախագահականից։
Սակայն հուլիսի 20-ին նա հասցրել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ լինել Տուվայում, որտեղ ձկնորսությամբ է զբաղվել, արդյունքում՝ բռնել է գայլաձուկ։