Մայիսից արդեն հայտնի էր, որ Ժիզել Բունդհենը H&M ապրանքանիշի նոր սեզոնի դեմքն է լինելու: Այսօր արդեն տեսնելի է այդ համագործակցության արդյունքը. Ժիզելը, ով ժամանակակից աշխարհի ամենաոճային դեմքերից մեկն է, ներկայացրել է H&M-ի աշուն-ձմեռ հավաքածուն:

Գովազդային լուսանկարներում Ժիզել Բունդհենը հանդես է գալիս Լոնդոնի ժամանակակից բնակչուհու կերպարով, ով գերադասում է բնական դիմահարդարումը, փոքր-ինչ թափթփված մազեր, հարմարավետ ու ոճային հագուստ: Ժիզելը ներկայացնում է հարմարվետ բլուզներ, կաթնագույն բաճկոններ, ջինսե տաբատներ, զինվորական ոճի տաք վերարկուներ:

600x580600x580600x580600x580600x580600x580