Դերասանուհի Մարիամ Շահինյանի ծննդյան տոնի մասին esyes.am-ը պատմել է ու խոստացել մանրամասներ հաղորդել: Ինչպես նշել էինք, Մարիամը երկու օր է նշել ծննդյան տարեդարձը: Իր ծննդյան օրը' օգոստոսի 14-ը, դերասանուհու համար անակնկալով է սկսվել. «Առավոտյան ամուսինս ինձ նվիրեց ոսկյա մատանի և պատմեց դրա հետաքրքիր պատմությունը: Այդ մատանին նա գնել է երեք տարեկանում, երբ մոտեցել է ոսկեղեն վաճառողին, ընտրել մատանին և ասել' սա ես կգնեմ իմ ապագա կնոջ համար»,- մեծ ուրախությամբ պատմեց Մարիամը' նշելով, որ չի իմացել այդ մատանու գոյության մասին:
Անակնկալ նվերը մատուցելուց հետո էլ, նրա ամուսինը' Մարզպետը, առաջարկել է միասին զբոսայգի գնալ, որտեղ էլ շրջել են երևանյան բոլոր կարուսելներով, նստել ամենասարսափելի ու մանկական ատրակցիոնները:) Առաջին օրվա ավարտին Մարիամենց տանն են հավաքվել բարեկամները' կազմակերպելով ընտանեկան խնջույք:
Իսկ ծննդյան երկրորդ օրը Մարիամն անցկացրել է լողավազանում, ինչն իր համար ամռանը ծննդյան տոն նշելու լավագույն տարբերակն է: Մարիամի խոսքերով' շատերը պետք է ներկա լինեին լողավազանային հավաքույթին, սակայն երկրում չեն եղել. «Իմ ընկերների մեծ մասն արձակուրդում էին: Դրա համար էլ ծնունդս նշեցի ամուսնուս, մեր քավորի, Էթերի Ոսկանյանի և ամուսնուս եղբայրների հետ»,- ավելացրեց Մարիամը, ով ծննդյան նվերներից' զանգերից ու ծաղիկներից բացի, առանձնացրեց Էթերի Ոսկանյանի նվիրած գեղեցիկ զգեստը:
Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը