Գիտնակնները սարք են ստեղծել, որը որոշում է, թե մարդուն ապրելու ինչքան ժամանակ է մնացել: Արտաքինից ժամացույց հիշեցնող սարքը զննում է էնդոթելալ բջիջները, որոնցով հնարավոր է որոշել, թե ինչպիսին է օրգանիզմի ծերացման արագությունը, հաղորդում է The Daily Mail-ը:
Սարքի մեջ լազեր է ներդրված, որը իրականացնում է զննությունը: Սարքի «0» նիշը նշանակում է մահ, «100»-ը' նորմալ աշխատանք: Իդեպ, այն կարող է նաև որոշել քաղցկեղի առկայությունը: Սարքի ստեղծողները Լանկաստերի համալսարանի պրոֆեսորներ Անետա Ստեֆանովսկան և Փիթեն Մաքլինտոկն են: