Ռեժիսոր, պրոդյուսեր Սուրեն Թադևոսյանն իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել հայտարարությամբ.
«Այսօրվանից ես և Երևան TV–ի սեփականատերերը որոշեցինք էլ չհամագործակցել։ Ես շնորհակալ եմ այս ութ ամիսների համար, չնայած շատ հարցերում զուտ գործնական պահով ես համամիտ չէի, ինչն էլ բերեց այս օրվան։
Բայց մարդկային հարաբերությունները և խոսքի տեր լինելը շատ գովելի և հազվադեպ բան են մեր այսօրվա իրականության մեջ։ Ես ուրախ եմ, որ այս ամիսների ընթացքում ծանոթացել և աշխատել եմ լավ մասնագետների և ԼԱՎ մարդկանց հետ։ Մերսի և իմ ներվայնությունների համար (հանուն որակի) ներող եղեք։
Մենք Երևան TV–ի հետ բաժանվել ենք շաաատ հանգիստ և համերաշխ, նույնիսկ այն բոլոր հեռուստանախագծերը, որոնք հեռարձակվում էին իմ պրոդյուսինգի տակ, ամենայն հավանականությամբ, կմնան այդ TV-ում, մենք ունենք պայմանավորվածություն, որը համոզված եմ, որ Երևան TV-ն չի խախտի։
Մի խոսքով, ամեն ավարտ ինչ-որ մի նորության սկիզբ է, և վստահեցնում եմ՝ շատ շուտով դուք ականատես կլինեք անսպասելի նորությունների ինձնից։ Երևան TV-ին մաղթում եմ ամենայն բարիք և իրենց պատկերացրած TV-ի իրականացում»։