Facebook-ի նոր ծառայությունը հնարավորություն կընձեռի օգտատերերին բջջային հեռախոսով առցանց գնումներ կատարել և վճարել Facebook մուտք գործելու իրենց տվյալներով, հայտնում է The Telegraph-ը:
Նոր վճարային համակարգը թույլ կտա օգտատերերին, ովքեր նախապես Facebook-ին տրամադրել են իրենց բանկային քարտի տվյալները, գնումներ կատարել հարակից ծրագրերից կամ կայքերից՝ պարզապես հավաքելով իրենց Facebook-ի մուտքանունը:
Որոշ փորձագետներ կարծում են, որ նոր ծառայությունը կարող է իրական մրցակից դառնալ PayPal վճարային համակարգի համար: Սակայն PayPal ընկերությունից նշել են, որ իրենք Facebook-ի հետ լավ հարաբերություններ ունեն և կարող են համագործակցել, քանի որ իրենց հաճախորդները սիրում են գնումներ կատարել Facebook-ում: