Յուրաքանչյուր 5-րդ բրիտանացին ապրում է վախի մեջ, որ բնական աղետի պատճառով կկորցնի ամեն ինչ, գրում է Daily Mail-ը՝ ներկայացնելով 5 նկար, որոնցում փորձ է արվել պատկերել, թե ինչ կպատահեր Մեծ Բրիտանիային, եթե բնության աղետալի ուժերը հարվածեին նրան:
Երկրում անցկացվել է հարցում, որի ժամանակ 2.000 հոգու խնդրել են հերթականությամբ դասել այն աղետները, որոնցից ամենաշատն են վախենում:
Հարցման արդյունքում կազմվել է 10 կետանոց բնական աղետների ցուցակ: Առաջին տեղն է զբաղեցրել ջրհեղեղը (52 տոկոս):
Երկրորդ տեղում է ուժեղ սառնամանիքը. հարցվածների 38 տոկոսն ասել է, որ վախենում են անգամ մտածել, թե ինչպես կարող են իրենց սիրելիները մահանալ սառնամանիքի պատճառով:
Երրորդ տեղում երկրաշարժերն են, որոնք, չնայած Բրիտանիայում հազվադեպ երևույթ են, ստացել են հարցվածների 21 տոկոսի ձայնը: