Bigpicture.ru-ն՝ բլոգեր Սերգեյ Մուհամեդովին հղումով, ներկայացնում է ռուսական Яндекс ընկերության Սանկտ Պետերբուրգի գրասենյակը, որն աշխատում է շուրջօրյա և շաբաթվա բոլոր օրերին։

«Այստեղ ամեն ինչ արված է հարմարավետության համար»,- այս մեկ նախադասությամբ է նկարագրում ընկերությունն իր գրասենյակը։

Այժմ այն 2 հարկ է զբաղեցնում, ևս մեկը դեռ վերանորոգվում է։ Яндекс-ի բոլոր գրասենյակներում կարելի է պատերին գրել։ Յուրաքանչյուր սենյակ կահավորված է այնպես, ինչպես հարմար է աշխատակիցներին։

Շատ են առանձնանալու կամ ոչ պաշտոնական բանակցությունների համար նախատեսված անկյունները։ Յուրաքանչյուր աշխատակցի համար կա անվճար ավտոկայանատեղի։ Բոլոր աշխատակիցները ստանում են բժշկական ապահովագրություն։

Այն ամենը, ինչ անհրաժեշտ է աշխատանքի համար, պետք չէ խնդրել, կարելի է վերցնել պահարանից։ Ոչ ոք չի հաշվում։
Աշխարհի ցանկացած գրականություն կարելի է գնել ընկերության հաշվին։ Շաբաթական 3 անգամ այստեղ աշխատում է մերսող։