Ռուսական էստրադայի հանրահայտ երգչուհի Աննա Սեմենովիչը ՛՛Նոր ալիք՛՛-ից հետո որոշել է արձակուրդ գնալ: Իրենց հանգստի համար երգչուհին ընկերների հետ ընտրել են գեղատեսիլ Հունաստանը: Նրանք բնակվում են ափամերձ շքեղ վիլլայում:

՛՛Առավոտ շուտ գցվեցի ծովը՝ առանց բարձրակրունկների ու շպարի. լիակատար ազատություն քաղաքային եռուզեռից՛՛,- գրել է երգչուհին համացանցում:

Սեմենովիչը հասցրել է լուսանկարվել նաև ռեստորանում հարևան սեղանի համար պատվիրված հսկայական ձկան հետ: Չի մոռացել նաև ավանդական նկարը հայելու մոտ՝ հերթական անգամ ցուցադրելով իր կազմվածքը:

 

Լուսանկարները` այստեղ: