Նորվեգիայի կառավարությունն ամերիկյան Apple ընկերությանը թույլ չի տվել երկնքից Օսլոյի լուսանկարներ անել իր քարտեզային հավելվածի համար, գրում է The Guardian-ը: Ինչպես գրում են տեղական թերթերը, սա արվում է կառավարական շենքերի անվտանգության նկատառումներից ելնելով:
Յուրաքանչյուր մարդ, ով ցանկանում է թռչել Օսլոյի օդային տարածքում և նկարներ անել, պետք է իշխանություններից ստանա հատուկ թույլտվություն, որն էլ պաշտոնական փաստաթղթերի համաձայն մերժվել է:
Nokia-ն ունի Օսլոյի 3D նկարներն իր քարտեզներում, բայց դրանք միայն քաղաքի մի քանի հատվածներից են:
Նորվեգիայում անվտանգության միջոցառումները խստացվել են ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի կողմից կառավարական շենքերի մոտ իրականացված ահաբեկչությունից հետո։