Պետք է խոստովանեմ, որ երբ առաջին անգամ փորձում էի գրել այս հոդվածը, առանձնապես ոգևորված չէի և չգիտեի, թե ինչի մասին գրել: Ես մի որոշ ժամանակ աչքերս հառել էի համակարգչի էկրանին: Հետո միայն մտքերս ի մի բերեցի ու սկսեցի գրել: Արդյունքում ծնվեց այս հոդվածը: Այդ ընթացքում ես գիտակցեցի, որ միշտ չէ, որ ոգևորված եմ լինելու, սակայն ես պետք է պայքարեմ բոլոր խոչընդոտների ու վախերի դեմ և իմ գործն ավարտին հասցնեմ: Բոլոր մարդկանց պես ես էլ եմ վախ զգում, կասկածում իմ ուժերի վրա: Այս ամենը միանգամայն բնական է և բնորոշ մարդկային բնությանը: Ստորև ես ձեզ հետ կիսվում եմ մի քանի խորհուրդներով, որոնք օգնել են ինձ հաջողությունների հասնել աշխատանքում և անձնական կյանքում:

1. Մի խուսափեք վախենալուց
Ես նկատի չունեմ վախը ձեր կյանքի համար, երբ հայտնվում եք ինչ-որ վտանգավոր իրավիճակներում: Ամենից հաճախակի հանդիպող վախերն իռացիոնալ են: Դրանք ծագում են մեր մտքում' ձախորդությունների վախը, ծաղրուծանակի ենթարկվելու վախը, ուրիշների քննադատությանն արժանանալու վախը և այլն: Այս վախերն ունեն մեկ ընդհանուր բան: Մենք վախենում ենք այնպիսի բաներից, որոնք դեռ չեն էլ պատահել: Մեզնից շատերն ապրում են վախենալով մի բանից, որ ենթադրյալ վտանգ է և ոչ իրականություն: Ձեր հարաբերությունները հիմնեք սիրո վրա: Ձեր վախերը դիտարկեք իբրև ցուցիչն այն բանի, որ դուք ճիշտ ճանապարհի վրա եք: Երբ սարսափում եք ինչ-որ քայլ անելուց, ապա դա հենց այն քայլն է, որ դուք պետք է անեք' ձեր կյանքն ու աշխատանքը բարելավելու համար: Ոչ թե պարզապես խոսեք այդ մասին, այլ գործեք: Առանձնացրեք մի բան, որ վախենում եք անել: Հետո որոշեք հաջորդ քայլը: Մի հետաձգեք դրա իրականացումը:
2. Ուշադրություն դարձրեք ձեր էգո-ին
Փորձեք հասկանալ, թե ինչ մտքեր են պտտվում ձեր գլխում: Ուղղակի ուսումնասիրեք դրանք: Մի՛ քննադատեք ինքներդ ձեզ' ասելով «Ախ, նորից այս բացասական մտքերը»: Չեզոք վերաբերվեք դրանց: Ընդունեք, որ ձեր մեջ կան երկու տարբեր մարդիկ: Դուք կարող եք առանձին անուն հորինել ձեր էգո-ի համար: Դա զվարճալի կարող է լինել:

3. Մի՛ հուսահատվեք կես ճանապարհին
Դուք գուցե լռվել եք ինչ-որ կետի վրա: Սրանից բնավ էլ չի հետևում, որ ձեր առաջընթացը ձախողման է դատապարտված: Եթե ձեր կյանքի ներկա էտապում անհաջողությունները շատ են, դա չի նշանակում, որ տիեզերքը ձեզ ատում է: Մեր բոլորի կյանքում էլ շատ դժվարություններ կան, սակայն մենք պետք է սովորենք դիմակայել մեր առջև ծագած մարտահրավերներին: Դժվարություններն օգնում են մեզ զարգանալ և կոփվել: Կյանքում ոչինչ էլ հեշտությամբ չի տրվում: Հաջողության հասնում են տքնաջան աշխատանքի, խիզախության միջոցով: Դեպի հաջողություն տանող ճանապարհը հաճախ ցավոտ է լինում: Երբեմն մենք անցնում ենք այս ճանապարհն արցունքոտ աչքերով, սակայն կարևոր է ժամանակին սրբել արցունքները և չհուսահատվել:
4. Հեռացրեք ձեր կյանքից բացասական մարդկանց
Մենք երբեմն թույլ ենք տալիս, որ թունոտ մարդիկ ներխուժեն մեր կյանք և իրենց բացասական էներգիան փաթաթեն մեր վզին: Գուցե զարմանաք' իմանալով, որ այլ մարդկանցից ստացվող էներգիայի մեծ մասը բացասական է: Նրանք կամ շարունակ բողոքում են, կամ խորտակում ձեր երազանքները: Ո՞րն է ձեր ընտրությունը: Մենությունից խուսափելու համար հանդուրժե՞լ թունոտ մարդկանց և լսել նրանց ողբերգական պատմությունները, թե՞ մի փոքր մեկուսացած լինել, սակայն ունենալ հոգու հանգստություն, էներգիա և մոտիվացիա: Եթե ձեր շրջապատում կան բացասական մարդիկ, որոնք խոչընդոտում են ձեր առաջընթացը, ապա պարզապես ձերբազատվեք նրանցից:

5. Տիեզերքը ձեզ հետ է
Օգնություն խնդրեք տիեզերքից: Դուք պետք է մի կողմ թողնեք ձեր էգոն և հպարտությունը: Մի կարծեք, թե ձեզ ոչ ոք պետք չէ հաջողության հասնելու համար, և դուք ամեն ինչ կարող եք ինքնուրույն անել: Ուզում եք ընտրել բարդ ու խորդուբո՞րդ, թե՞ հեշտ ուղին: Խոստովանեք, որ ձեզ օգնություն է պետք: Դա բնավ էլ թուլության նշան չէ: Մենք բոլորս էլ կարիք ունենք որոշակի աջակցության, խորհուրդների և ուղղորդման: Եթե ցանկանում եք ավելի արագ հասնել հաջողության, զարգացրեք ձեր մեջ հոգևորը և զարգացրեք ձեր հարաբերությունները տիեզերքի հետ: Առանձնացրեք մի երազանք, որից վաղուց ձեր հույսը կտրել էիք: Հիմա փորձեք մտածել, որ այն կարող է կատարվել: Դուք կարող եք թղթի վրա գրել հետևյալ աղոթքը. «Տիեզերք, քեզ եմ հանձնում իմ հետևյալ երազանքը (այստեղ գրեք ձեր երազանքը): Ես վստահ եմ, որ դու ինձ կտաս իմ երազանքին հասնելու բոլոր հնարավորությունները»:
6. Դուք արժանի եք ամենալավին
Դուք թագուհի եք, թագավոր, աստված կամ աստվածուհի, և ձեզ պետք է ըստ արժանվույն վերաբերվեն: Սա նշանակում է, որ ձեր շրջապատի մարդիկ ձեզ պետք է վերաբերվեն հարգանքով, սիրով և հիացմունքով: Անշուշտ, սա պետք է փոխադարձ լինի: Դուք արժանի եք ամենալավին, սակայն եթե չեք կողմնորոշվում, թե որն է ձեզ համար ամենալավը, ապա ականջ դրեք ձեր սրտի ձայնին:

Աղբյուրը' Ավելին քան փաստեր