Սմարթֆոնների շուկայում իր կայուն տեղն ամրապնդած ամերիկյան Apple ընկերությունն աշնանը պատրաստվում է ներկայացնել իր՝ միանգամից երկու նոր արտադրանքները՝ iPhone 5S-ը և առավել մատչելի համարվող iPhone 5C-ը: Այս մասին լուրերի տարածմանը զուգահեռ redmondpie.com կայքը համեմատականներ է տարել ընկերության նորագույն սմարթֆոնների միջև՝ բացահայտելով դրանց հիմնական նմանությունները:

Երկու նորագույն հեռախոսներն էլ նախագծվել են Cupertino ընկերության կողմից, սակայն տարբեր նպատակների ծառայելու համար: Նախատեսվում է, որ պլաստիկե կորպուս ունեցող iPhone 5C-ն վաճառվելու է առավել մատչելի սմարթֆոնների շուկայում, իսկ iPhone 5S-ը գալիս է համալրելու ամենաշքեղ ու բարձրորակ սմարթֆոնների շուկան:

Դիզայնի տարբեր պարամետրերով iPhone 5S-ը կարող է նման լինել ներկայիս iPhone 5-ին, որի հետ էլ տարվում են համեմատությունները: Երկու սարքավորումներում էլ ականջակալների միացման անցքը գտնվում է ներքևի մասում՝ շրջապատված բարձրախոսային անցքերով:

 

Լուսանկարները՝ այստեղ: