«Հայաստանի ձայնը» նախագծի մասնակից Նարեկ Մակարյանին esyes.am-ը քանիցս առիթ ունեցել է անդրադառնալու:
Երգիչն օրերս է վերադարձել Սանկտ Պետերբուրգից, որտեղ անցկացրել է ամառային կարճատև արձակուրդը:
«Համերգային ծրագրով մեկնել էի Մոսկվա և ելույթներ ունեցա «Ռին» նավի վրա. հրաշալի անցավ ամեն ինչ: Համերգների ավարտից հետո հասկացա, որ իսկապես շատ հոգնած եմ ու գնացի Սանկտ Պետերբուրգ' ամառային հանգիստս վայելելու»,- մեզ հետ զրույցում ասաց Նարեկը:
Ըստ նրա' Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքը հրաշալի քաղաք է, որը միշտ ցանկացել է տեսնել: «Քանի որ «Սլավյանսկի բազար» երգի մրցույթում կատարել եմ ռուսական հայտնի «Бандитский Петербург» ֆիլմի սաունդթրեքը' «Город которого нет» երգը, կարծես մի մայրաքաղաքից տեղափոխվեցի մյուսը :) Ինձ շատ հետաքրքիր էր, թե ինչպիսին է այն, որտեղ ստեղծագործել են Պուշկինը, Դոստոևսկին, Գոգոլը և այլք: Քաղաքը տեսնելուց հետո հասկացա, որ ստեղծագործական մուսան եկել է այդ քաղաքի պատմական տեսքից,- նկատեց Նարեկը' նշելով,- Պիտերում եղել եմ սպիտակ գիշերների ժամանակ. հոյակապ տեսարան էր, կարողանում էի գիշերներն էլ վայելել քաղաքը: Նման գեղեցկություն, կարծում եմ, էլ ոչ մի տեղ չկա: Պետերբուրգը նման է Վենետիկին. քաղաքի միջով գետեր են անցնում, շատ են կամուրջները… Շատ բան կար տեսնելու»:
Չնայած կարճ ժամանակին' երգիչը գեղատեսիլ շատ վայրերում է հասցրել լինել: «Ճիշտ է, 10 օրը շատ քիչ է Պետերբուրգի համար, բայց էլի չեմ դժգոհում, շատ տեղերում հասցրեցի լինել' «Екатерининский дворец»-ում տեսել եմ հայտնի «Янтарная комната»-ն: Եղել եմ «Петропавловская крепость»-ում, Питерский морской порт-ում հրաշալի նավեր եմ տեսել. անմոռանալի օրեր էին, կարծում եմ' առաջիկայում էլի կգնամ»:
Ըստ երգչի' ստեղծագործող մարդու համար մեծ հարստություն է Պետերբուրգը տեսնելը: Ինքն էլ ոգեշնչվել է շքեղ քաղաքով և նոր երգեր գրել, որոնք շուտով կհանձնի հանդիսատեսի դատին:
Նարեկի տպավորությունները փոխանցեց Մերի Պողոսյանը