Եթե նկատի ունենանք, որ կնոջ ծաղկուն տարիքը 40 տարեկանն է, և այդ տարիքում է սկսվում իրական կյանքը, ապա, ինչպես ցույց են տվել Բրիտանիայի համալսարաններից մեկում անցկացված վերջին հետազոտությունները, 46 տարեկանում կյանքն «ավարտվում է»:
Այլ խոսքերով, ըստ հետազոտողների ստացվում է, որ 40 տարեկան կինը կարող է ուրախանալ կյանքով 6 տարի, քանի որ «46 տարեկանում թույլ սեռի ներկայացուցիչները սկսում են անհանգստանալ ծերության համար: Նրանք սկսում են չափից շատ խոսել ծերացման մասին և հիշել անցած երիտասարդությունը, բաց թողնված հնարավորությունների մասին»,-նշվում է հետազոտությունում:
Հետազոտության ժամանակ, որին մասնակցել է 18-87 տարեկան 1000 կին, պարզվել է, որ այն կանայք, ովքեր առավել շատ են անհանգստանում իրենց տարիքի համար՝ ունեն կյանքի վատ որակ: Իսկ նրանք, ովքեր փորձում են հակատարիքային կրեմների միջոցով թաքցնել իրենց տարիքը՝ անարդյունք վատնում են իրենց ժամանակը:
Լիլիթ Պետրոսյան