
Բրիտանական հանրահայտ Jaguar մեքենաշինական բրենդը եկող շաբաթ Ֆրանկֆուրտում կայանալիք միջազգային ավտոշոուի շրջանակներում պատրաստվում է ներկայացնել իր նոր մոդելը, որով լուրջ քայլ է անում դեպի արտաճանապարհային մեքենաների արտադրության ոլորտ։
Ինչպես նշում է Daily Mail-ը, ընկերության համար նոր Jag 4X4 քրոսովերն արտառոց է այնքանով, որ այն բրենդի պատմության ընթացքում առաջին արտաճանապարհային մեքենան է։
Jaguar-ը, որն առավելապես հայտնի է իր շքեղ լիմուզիններով ու գերարագ սպորտքարերով, հայտարարել է, որ նորույթի գինը կլինի 30.000 դոլար, իսկ դրա սերիական արտադրությունը կսկսվի 2016թ.։
5 դռնանի քրոսովերը հիմնականում նախատեսված է երեխաներ ունեցող ընտանիքների համար։