Սովորաբար, հեքիաթների գեղեցիկ արքայադուստրերը, անկախ բոլոր դժվարություններից, վերջում միշտ էլ արժանանում են երկար ու երջանիկ կյանքի իրենց արքայազնի հետ։ Այդպես է պատահում նաև ամերիկյան Disney ընկերության նկարահանած մուլտֆիլմերում, գրում է Daily Mail-ը։

Սակայն կանադացի նկարչուհի Դինա Գոլդշտեյնը որոշել է տրվել երևակայական պատկերացումներին ու ներկայացնել երեխաների սիրած հերոսուհիների հասուն կյանքը։ Ստացված արդյունքը կզարմացնի շատերին, քանի որ երջանիկ ու անհոգ կյանքը վայելելու փոխարեն Սպիտակաձյունիկը դարձել է երբեմնի սիրող ամուսնու կողմից անտեսված բազմազավակ մայր՝ առօրյա հոգսերով, գեղեցկուհի Մոխրոտը թագավորի կողքին բազմելու փոխարեն դարձել է շարքային հարբեցող, իսկ Ալադինի սիրելի արքայադուստր Ժասմինն էլ՝ ահաբեկիչ։

««Ընկած արքայադուստրեր» շարքի գաղափարն ինձ մոտ ծնվել է շատ պատահական։ Ինձ միշտ հետաքրքրում էր, թե ինչպիսի տեսք կունենային մշտապես խնամված ու գեղեցիկ արքայադուստրերը, եթե ստիպված լինեին պայքարել լուրջ հիվանդության, ծերացման կամ էլ տնային հոգսերի դեմ, ինչն իրական աշխարհում անում են բոլոր կանայք»,-պատմել է ծագումով հրեա նկարչուհին։

Սպիտակաձյունիկը՝ շարքային տնտեսուհի

Fallen Princess

Մոխրոտը մոռացված բարում տրվել է հարբեցողության

Fallen Princess

Ճարպակալած Կարմիր գլխարկը՝ ֆասթֆուդի զոհ

Fallen Princess

Գեղեցկուհի Հեղինեն («Գեղեցկուհին ու հրեշը» մուլտֆիլմ)՝ բոտոքսի ու պլաստիկ վիրահատությունների զոհ

Fallen princesses

Արքայադուստրը ոլոռահատիկի վրա

Fallen Princess

Ալադինի սիրելի Ժասմինը մարտի դաշտում

Fallen Princess

Գեղեցկուհի Ռապունզելը քաղցկեղի հետևանքով կորցրել է շքեղ ոսկյա մազերը

Fallen Princess