Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում՝ London College of Fashion հանրահայտ հաստատությունում, սեպտեմբերի 4-ին կբացվի Chanel նորաձևության տան հիմնադիր Կոկո Շանելին նվիրված ցուցահանդես։
Ինչպես հայտնում է Euromag-ը՝ Vogue-ին հղումով, միջոցառման շրջանակներում կցուցադրվեն լեգենդար դիզայների դիմանկարները, որոնց հեղինակն է կալիֆոռնիացի նկարչուհի Մարիոն Պայկը։
Շանելն ու Պայկը հանդիպել են 1967թ., երբ «մադեմաուզելը» պատվիրել է իր առաջին դիմանկարը, սակայն Կոկոն միակ հայտնի դեմքը չէ, որին նկարչուհին պատկերել է իր կտավներում։ Ցուցահանդեսը կտևի մինչև նոյեմբերի 16-ը։