Ամերիկյան Մեն նահանգում տեղի են ունեցել թվով 3-րդ այսպես կոչված՝ Գյուղական խաղերը:

Հատկանշական է, որ այս տարվա մրցույթի կազմակերպիչ Հարոլդ Բրուքսը ստիպված էր միջոցառման անունից հանել «օլիմպիական» բառը, որովհետև Օլիմպիական կոմիտեն արգելել էր այն օգտագործել այս իրադարձությունների բնութագրման համար:

Առաջնության մասնակիցները մրցում են տարբեր սպորտաձևերում՝ սուզվում են ցեխով լցված փոսերի մեջ, այրում են անվադողեր, ջրով լցված տարայից բերանով հանում են խոզի տոտիկները, և այլն:

 

Լուսանկարները` այստեղ: