ԱՄՆ-ի նախագահ Օբաման կոպտորեն քննադատել է հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին ու նրա «կլանին»՝ նրանց մեղադրելով երիտասարդների մի սերնդի համար, որը համակված է հարստության ու հայտնիության տենչով, գրում է Courier Mail-ը:

Աղբյուրը նշում է, որ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Քարդաշյանն ու նրա ընկերը 827 հազար դոլար արժողությամբ ոսկե զուգարան են գնել:

Օբաման այս մասին խոսել է՝ անդրադառնալով ամերիկյան երազանքին: Նա մասնավորապես ասել է, որ հնում ամերիկյան երազանքը ավելի հիմնային հասկացություն էր, և «երեխաները ամեն օր չէին նայում, թե ինչ է հագնում Քիմ Քարդաշյանը»:

Աղբյուրը նշում է, որ դեռ 2009-ին Օբաման Քիմի ընկերոջը՝ ռեփեր Քանյե Ուեսթին «էշ» էր անվանել:

Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավներին Քարդաշյանը սատարել էր Օբամային: