Հանրահայտ փոփ երգչուհի Ռիհանան այսօր Մեծ Բրիտանիայի գերագույն դատարանում հաղթել է ճանաչված Topshop ընկերության դեմ հարուցված դատական գործը, որը վերաբերում է բրենդի կողմից առանց երգչուհու թույլտվության նրա դիմանկարով շապիկների վաճառքին:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, անկախ այն հանգամանքից, որ Topshop-ը ոչ մի կերպ չի համաձայնել ընդունել իր մեղքը, դատավորը վճիռը կայացրել է փոփ երգչուհու օգտին:
Այնուհանդերձ դատարանը դեռևս չի վճռել, թե որքան ստիպված կլինի բրիտանական բրենդը փոխհատուցել բարբադոսցի Ռիհանային՝ դիմանկարի ապօրինի օգտագործման դիմաց: