Կնոջս հետ լավ ընկերուհիներ կլինեիք:
Սա տոլմա ա՞: Չէր խանգարի մամայիս մոտ խոհարարության դասերի գնայիր:
Ես թքած ունեմ, թե դու ինչ ես մտածում:
Սեքսում իսկական փայտի կտոր ես:
Արի ընկերուհուդ առաջարկենք երեքով սեքսով զբաղվել:
Չես հավատա, բայց բանտում ինձ ավելի լավ էին կերակրում: Ի դեպ, քեզ չե՞մ ասել, որ հինգ տարի նստել եմ բռնաբարության հոդվածով:
Մտածում ես, որ ինձ քեզնից միայն սե՞քս է պետք: Իմացիր, որ սեքսն ինձ ընդհանրապես չի հետաքրքրում:
Գիտե՞ս, որ իմ առաջին ընկերուհին ես: Նախկինում միայն տղաների հետ եմ հանդիպել:
Մենք երբեք չենք ամուսնանա:
Հասկանում ես, չէ՞, որ մենք լուրջ հարաբերությունների մեջ չենք:
Ես քեզ չե՞մ ասել, որ Մարիշի հետ եմ հանդիպում:
Շուտով միասին գնալու ենք հանգստի, առաջարկում եմ բոլոր ծախսերը նախապես բաշխենք: Գրազ կգամ, որ ճանապարհածախսն իմ վրա չի:
Այնպես է ստացվել, որ մեր զույգի մեջ գեղեցիկն ու խելացին ես եմ:
Իմաստ չկա քեզ ծանոթացնել ընկերներիս ու ծնողներիս հետ:
Բոլոր տղամարդիկ էլ դավաճանում են, ասեմ իմանաս:
Սկսես շատ խոսել, կլքեմ քեզ: Եվ ու՞մ ես դու դրանից հետո պետք լինելու:
Նիհարեիր, լավ կլիներ, թե չէ ամաչում եմ քո հետ փողոց դուրս գամ:
Ես չեմ հանդիպում 30-ն անց կանանց հետ: Ինչքա՞ն ա մեզ մնացել, մի երկու տարի՞:
Ինչ ափսոս, որ սկզբից ընկերուհուդ հետ չեմ ծանոթացել:
Այլևս էս զգեստը չես հագնելու:
Մամաս քեզնից ջահել տեսք ունի:
Գոնե լավ ա, որ քեզ չեմ խանդի. ո՞վ պիտի քեզ նայի:
Կինը պիտի տանը նստի, ծառայի ամուսնուն ու երեխաներ ունենա:
Հիվանդ ե՞ս: Դե լավ, լավացի, զանգի:
Տեսնե՞ս ո՞ր մեղքիս համար ես ինձ բաժին հասել:
Անընդհատ մոռանում եմ անունդ, չնայած ի՞նչ նշանակություն ունի:
Իսկ նախկինս քո տարիքում արդեն բաժնի պետ էր:
Ի՞նչ տարբերություն, թե ինչ ես աշխատում: Միասին կապրենք, կնստես տանը, ճաշ կեփես:
Քեզ ամուսնության առաջարկ եմ արե՞լ: Կներես, չեմ հիշում, հարբած էի:
Եթե ցանկանում ես ինձ հետ լինել, դադարիր շփվել տղամարդկանց հետ: