Նոր Զելանդիայի իշխանությունները երկրից պատրաստվում են արտաքսել բնակիչներից մեկին՝ չափից ավելի գեր լինելու պատճառով։
Ինչպես նշում է Daily Mail-ը,Ալբերտ Բայթենհուսին, ով կշռում է 130 կգ, ասվել է, որ ինքը չափից ավելի գեր է Նոր Զելանդիայում ապրելու համար, թեև 6 տարի առաջ այս երկիր տեղափոխվելուց հետո տղամարդը հասցրել է նիհարել 30 կգ-ով։
Այժմ տղամարդն իր կնոջ հետ միասին պայքարում է երկրի առողջապահության նախարարության դեմ, որպեսզի «անարդար» որոշումը վերանայվի և, իրեն թույլ տրվի շարունակել ապրել Նոր Զելանդիայում։
Նոր Զելանդիան զարգացած տնտեսությունների շարքում համարվում է գեր բնակչություն ունեցող 3-րդ երկիրը՝ Մեքսիկայից ու ԱՄՆ-ից հետո։