Ավարտվեց Նոր ալիք 2013 երիտասարդ կատարողների միջազգային մրցույթը, որը մեկնարկել էր հուլիսի 23-ին:

Երեք մրցութային օրերի արդյունքում, ինչպես ArmStar.am-ն արդեն տեղեկացրել է, հաղթեց Կուբայի ներկայացուցիչ Ռոբերտո Կել Տորրեսը: Մեր մասնակից Մաշա Մնջոյանը նույնպես փայլուն հանդես եկավ և պատվով ներկայացրեց Հայաստանը միջազգային ասպարեզում: Հուլիսի 28-ին տեղի ունեցավ եզրափակիչ գալա համերգը և փակման հանդիսավոր արարողությունը: Մրցույթի մասնակիցները և հյուրերը , ավանդույթի համաձայն, կատարեցին До свидания, Юрмала երգը:

Հայաստանյան պատվիրակության ժամանելուն պես ArmStar.am-ը կներկայացնի Նոր ալիք 2013-ի ամբողջական ամփոփումը, իսկ այս պահին առաջարկում ենք դիտել բացառիկ լուսանկարներ մրցույթի' եթերից դուրս մնացած հատվածներից ու ետնաբեմից:

Լուսանկարները՝ այստեղ: