hy.wikipedia.org-ում բացվել է դերասան Հայկ Մարությանին՝ Հայկոյին նվիված էջ, որով ստեղծողներն իրենց շնորհակալությունն են հայտնում հումորիստ-դերասանին տրանսպորտի թանկացման դեմ ուղղված «Free car» ակցիայի գլխավոր նախաձեռնողներից մեկը լինելու համար:
«Հայկ Մարությանը դերասանական և պրոդյուսերական գործունեության հետ միաժամանակ ակտիվություն է ցուցաբերում նաև հասարակական կյանքում: Հատկապես նա իր ընկերների և ընտանիքի անդամների հետ սկիզբ է դրել «Freecar» նախաձեռնությանը 2013-ի հուլիսին, տրանսպորտի թանկացման դեմ Երևան քաղաքում տեղի ունեցող բողոքի ակցիաների ժամանակ: Մասնավորապես, նրանք իրենց մեքենաներով կանգառներում հասարակական տրանսպորտին սպասող քաղաքացիներին անվճար տեղափոխում էին Երևան քաղաքի տարբեր վայրեր, իսկ նրանց կանայք՝ քաղցրավենիք բաժանում հասարակական տրանսպորտի վարորդներին: Հետևելով Հայկոյի օրինակին՝ այդ նախաձեռնությանը սկսեցին միանալ նաև հայկական շոուբիզնեսի այլ ներկայացուցիչներ, դերասաններ և, պարզապես, հասարակ քաղաքացիներ»,- նշվում է էջում: