Ի՞նչ են խոսում. Ջոնի Կարապետյանն ու ամերիկաբնակ հայ ռեփեր Ապե Ջանը նոր զուգերգ են պատրաստում:
Իրականում. ներկայումս ԱՄՆ-ում գտնվող երգիչ Ջոնին մեզ հետ զրույցում հաստատեց լուրերն ու ասաց. «Այո, ես ու Ապե Ջանը նոր երգ ենք պատրաստվում ներկայացնել: Ձայնագրման աշխատանքներն արդեն ավարտվել են. ամեն ինչ ԱՄՆ-ում ենք արել, այստեղի բարձրակարգ ստուդիաներից մեկում: Մեր համատեղ երգի երաժշտության հեղինակը Արման Անտոնյանն է, խոսքերի հեղինակը' ամերիկաբնակ Սվետլանա Բոսոյանը, ով Նահանգներում մի շարք հիթերի հեղինակ է: Տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Արեն Բայադյանը, երգն էլ կոչվում է «Ասա քո երազանքը»»:
Ըստ երգչի' տեսահոլովակի' Ապե Ջանի հատվածը կնկարահանվի հենց Միացյալ Նահանգներում, իսկ իր մասը' Երևանում:
Ջոնիից հետաքրքրվեցինք նաև, թե ում կողմից է եղել զուգերգով հանդես գալու առաջարկը. մեր այս հարցին ի պատասխան' նա ասաց. «Երկուսս էլ վաղուց մեր ծրագրերում ունեինք համատեղ տեսահոլովակ ունենալու գաղափարը, դեռ «Համազգային աստղ» նախագծի ժամանակներից, բայց զբաղվածության պատճառով նոր-նոր կարողացանք ցանկությունը գործի վերածել»:
Ներկայացրեց Մերի Պողոսյանը