Արկտիկայի սառցե շերտի հալվելը, բացի կլիմայական աղետից կարող է կործանարար ազդեցություն ունենալ համաշխարհային տնտեսության վրա, գրում է The Guardian-ը՝ նկատելով, որ այս եզրահանգմանն են եկել մի խումբ տնտեսագետներ ու գիտնականներ։
Սառցե շերտի հալվելու հետևանքով արտադրված մեթան գազը կարող է 60 տրիլիոն դոլարի վնաս հասցնել համաշխարհային տնտեսությանը՝ կաթվածահար անելով համաշխարհային ֆինանսական համակարգը։ Սակայն նախկինում մասնագետները կանխատեսում էին, որ Արկտիկայի սառցե շերտի հալվելը կնպաստի նավթի ու գազի նոր հանքավայրերի հասանելիությանը, ինչպես նաև զգալի կարագացնի Ասիայի ու Եվրոպայի միջև ջրային հաղորդակցությունը, բայց, ինչպես նկատում է The Guardian-ը, դրա դիմաց աշխարհը ստիպված կլինի շատ թանկ վճարել։
Գիտնականները կանխատեսել են, որ Արկտիկան ամբողջովին կզրկվի սառցե ծածկոցից արդեն 2020-ին։ Նրանց կարծիքով, մեթանի զանգվածային արտանետումը հսկայական ազդեցություն կունենա հատկապես Աֆրիկայի, Ասիայի ու Հարավային Ամերիկայի աղքատ տնտեսությունների վրա։