ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր ելույթներից մեկի ժամանակ ասել է, որ հայրիկի դերն իր լավագույն աշխատանքն է. Սպիտակ տնից ստացված բացառիկ լուսանկարների շարքն ապացուցում է, որ աշխարհի թիվ մեկ գերտերության ղեկավարը «լավ լեզու է գտնում» փոքրիկների հետ։
Ինչպես նշում է Daily Mail-ը, լուսնկարների հեղինակն է Պետե Սոուզան։ Դրանք արվել են հունիս ամսվա ընթացքում։ Դրանց շարքում առավել ուշագրավ է այն լուսանկարը, որում 51-ամյա Օբաման իր գիրկն է վերցրել իր գործընկերներից մեկի նորածին բալիկին ու, ծիծաղելի դեմք ընդունելով, փորձում է նրան զվարճացնել։
Մեկ ուրիշ լուսանկարում նախագահն անկաշկանդ զրուցում է բրիտանական մանկապարտեզի փոքրիկ սաների հետ։
Տպավորիչ է նաև այն լուսանկարը, որում նախագահը գրկում է սենեգալցի մի տղայի։
Անդրադառնալով, իր մանկությանը՝ մասնավորապես, հորը, Օբաման ցավով ասել է, որ իրականում չի ճանաչել իր հորն ու իրեն միայնակ մայրն ու տատիկ-պապիկն են մեծացրել։
«Տարիներ են անցել, բայց շատ կուզենայի, որ կողքիս հայր ունենայի, ով ինձ կաջակցեր։ Լավ ծնող լինելը բարդ գործ է, քանի որ պահաջում է անդադար ուշադրություն, զոհաբերություններ, ինչպես նաև համբերության մեծ չափաբաժին»,- ասել է Օբաման։