National Geographic ամսագիրը նշում է տպագրության 125–ամյակը՝ կազմակերպելով բացառիկ առցանց վաճառք ամենահետաքրքրաշարժ վայրերի և կենդանիների նկարներով, գրում է Daily Mail-ը:

Տպագրվելով 1888թ.-ից՝ National Geographic-ը տարիներ շարունակ միլիոնավոր ընթերցողների ուշադրությանն է ներկայացրել ուշագրավ և պատկերավոր նկարներ մեր մոլորակի տարբեր անկյուններից:

Վայրի բնության սիրահարների անբաժան ուղեկից National Geographic-ը, տպագրվելով 37 լեզուներով, մեկ դարից ավելի է, ինչ ներկայացնում է կենդանական աշխարհի ամենահզոր և անորսալի արարածներից մինչև դիտարժան բնապատկերները՝ երկրագնդի ամենահեռու անկյուններից: