Իտալացի քահանա Բրունո Մաջոնին պսակադրության ժամանակ սկսել է երգել ու պարել՝ 80-ականների հայտնի «Ricchi e Poveri» խմբի հիթերից մեկի՝ «Mamma Mari»–ի հնչողությամբ։ Քահանայի գործողությունները չեն զայրացրել նորապսակներին. ընդհակառակը՝ նրանց դուր է եկել։
Ի դեպ, արարողության տեսանյութը YouTube–ում հայտնվելուց շատ կարճ ժամանակ անց հավաքել է ավելի քան կես միլիոն դիտում։