Հոնկոնգցի մասնագետներն արևադարձային թիթեռների թևերի վրա բյուրեղանման փոքր նյութեր են հայտնաբերել, որոնց միջոցով կարելի է գունափոխվող հագուստ ստեղծել, ներկայացնում է Daily Mail-ը:
Ուսումնասիրելով 3 տարբեր տեսակի թիթեռների՝ նրանք պարզել են բազմազան երանգների դասավորությունը, ինչը թույլ է տալիս է տալիս թիթեռին փոխել գույները՝ տարբեր անկյուններից նայելիս:
Նրանք փաստում են, որ այս երևույթը կարող է կիրառվել կտորների արտադրության մեջ, որոնք կփոխեն գույնը: