«Վտանգավոր է աշխատանքի համար» սովորություններ
Morning Joe-ի մեկնաբան և Cosmo-ի կարիերայի հարցերով խորհրդատու Միկա Բրժեզինսկու կարծիքով՝ այս սովորությունները վնաս են հասցնում քո հեղինակությանը աշխատավայրում:

Հարկավոր չէ

… միշտ ճաշելմիևնույն մարդկանց հետ

Ամեն օր ընդմիջմանը աղցանով արարողություն կազմակերպելը կարող է հիանալի միջոց լինել հաղորդակցվելու այն մարդկանց հետ, ում ընկերակցությունը հաճույք է պատճառում քեզ: Սակայն նման պահվածքը կարող է մյուսների մոտ տպավորություն ստեղծել, թե մեկուսացած ես կամ բամբասկոտ: Մարդիկ կեզրակացնեն, թե աշխատակազմի մյուս անդամներից ես խոսում: Կիսվիր ուտելիքովդ նաև մյուսների հետ կամ ինքդ պատրաստիր: Այսկերպ անկախ, պաշտպանված ես երևում մարդկանց աչքում և ցույց տալիս, որ այլևս դպրոցական աղջիկ չես:

…դիմահարդարվել աշխատավայրում

Հարդարիր մազերդ ու make up արա նախքան աշխատանքի գնալը: Սանրը մազերիդ միջով սահեցնելով կամ դիմափոշին դեմքիդ տարածելով՝ մարդկանց մոտ տպավորություն ես ստեղծում, թե քեզ ավելի շատ արտաքինդ է հուզում, քան աշխատանքդ:

…գալ աշխատանքի հիվանդ

Կարծում ես՝ հանդիպմանը տկար ու գունատ տեսքով ներկայանալով՝ նվիրված աշխատողի տպավորությո՞ւն ես թողնում: Սխալվում ես: Այս դեպքում անշրջահայաց մարդու տպավորություն ես ստեղծում, քանի որ կարող ես մյուսներին էլ վարակել, և նրանք կզայրանան քեզ վրա: Եթե բացակայելու կարիք ունես, թույլտվություն վերցրու:

…օնլայն լինել Facebook-ում

Ընկերներիդ անկեղծորեն կխնդրե՞ս դադարեցնել օնլայն զրույցը, որովհետև հարկավոր է աշխատել: Եթե՝ ոչ, ապա օֆլայն եղիր նաև նրանց համար: Եվ մի՛ կարծիր, թե կարող ես շրջանցել այս կանոնը և մտնել Facebook հեռախոսով: Եթե գործընկերներդ տեսնեն, որ մեկնաբանություններ ես անում աշխատանքի ժամին, նրանք կեզրակացնեն, որ աշխատանքիդ լուրջ չես վերաբերվում:

…լաց լինել

Զղջում եմ ամեն մի վայրկյանի համար, որ լաց եմ եղել աշխատանքի վայրում: Եթե ծանր նիստից կամ նախագծի անհաջող ավարտից հետո զգում ես՝ արցունքները ուր որ է թափվելու են, հեռացիր զուգարան (կամ նույնիսկ դուրս գնա) և թող՝ արցունքները հոսեն: Հակառակ դեպքում անկայուն մարդու տպավորություն ստեղծելու ռիսկի ես դիմում, և տնօրենդ հետագայում կվարանի մեծ պատասխանատվություն պահանջող աշխատանք հանձնարարել քեզ:

…ուշանալ

Անկասկած, սա ակնհայտ բան է: Բայց չեմ կարող ասել, թե քանի անգամ եմ միևնույն մարդկանց տեսել ուշանալիս: Եթե դա տեղի ունենա մեկ անգամից ավելի, ապա տնօրենդ կսկսի մտածել՝ արդյոք հուսալի մարդ ես, իսկ դա ամենևին էլ լավ չէ: