Պալեոնթոլոգները ԱՄՆ-ի Յուտա նահանգում 5 մետրանոց եղջյուրավոր դինոզավր են հայտնաբերել: Ըստ գիտնականների՝ կենդանու մեծ եղջյուրները նախատեսված են եղել ոչ այնքան պաշտպանվելու, որքան էգերին գրավելու համար: Proceedings of the Royal Society պարբերականում հրապարակված հոդվածը մեջբերում է РИА Новости-ն:

Նախկինում անհայտ ցեղատեսակի մնացորդները հայտնաբերվել են Յուտա նահանգի այգիներից մեկում 2006-ին: Մի քանի տարի տևած ուսումնասիրությունների արդյունքում գիտնականները գտածոն դասել են նոր տեսակների շարքում՝ նոր ցեղատեսակն անվանելով Nasutoceratops titusi, որը նշանակում է «մեծ քթով և եղջյուրներով դեմք»:

Փորձագետների կարծիքով այս կենդանիներն ապրել են Հյուսիսային Ամերիկայի տաք և ճահճուտային շրջաններում մոտավորապես 75 մլն տարի առաջ: