Բրիտանական հանրահայտ McLaren մեքենաշինական ընկերությունը պատրաստվում է ներկայացանել P1 հիբրիդի թարմացված, նոր տարբերակը, որի լուսանկարներն արդեն տարածվել են համացանցում, հայտնում է LuxPlanet-ը։
Մեքենան ստացել է նախնական XP2R Prototype Vehicle անվանումը։ Այն փորձակել է McLaren-ի հմուտ վարորդներից մեկը՝ Կրիս Գուդվինը։ Նորույթի վերաբերյալ որևէ մանրամասներ հայտնի չեն։ Ենթադրվում է, որ էքստրեմալ տարբերակը համալրված է հազար ձիաուժ հզորությամբ շարժիչով։ Իսկ ինչ վերաբերում է դրա գնին, ապա այն կկազմի 1 150 000 եվրո։
Մեքենան կթողարկվի հաջորդ տարի՝ 5-10 օրինակով։ Հիշեցնենք, որ McLaren P1-ի շնորհանդեսը տեղի է ունեցել այս գարնանը՝ Ժնևում։ Այն 100կմ/ժ արագություն է զարգացնում ընդամենը 2.5 վայրկյանում, իսկ 300 կմ/ժ՝ 17 վայրկյանում։