Երկու տարի առաջ Ճապոնիայի «Ֆուկուսիմա» ատոմակայանում տեղի ունեցած միջուկային աղետն իր «դառը» հետևանքն է թողել նաև գյուղատնտեսության ոլորտում, ինչում կարելի է համոզվել դիտելով ստորև ներկայացված ֆոտոշարքը։
Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է բավական ուշագրավ լուսանկարներ, որոնցում ներկայացված են մուտացիայի ենթարկված բույսեր, մրգեր ու բանջարեղեններ։
Նման դեֆորմացված տեսքով մթերքները սկսել են կտրուկ աճ արձանագրել հատկապես միջուկային աղետից ու դրան հաջորդած հզոր երկրաշարժից հետո։ Ճառագայթման մակարդակը շարունակում է շատ բարձր մնալ Ֆուկուսիմայի և դրա հարակից տարածքներում։
«Մուտանտ բույսերի» շարքում առավել ուշագրավ են «հնգամատ» շաղգամը, «ուռուցքներով» պատված լոլիկը, 8 թվի տեսքով սերտաճած դեղձերը։