Շատ աղջիկներ համարում են, որ ապագա սկեսուրի հետ հարաբերությունները կախված են առաջին հանդիպումից, այսինքն ծանոթության պահից: Իրականում իր իրական վերաբերմունքը սիրելիի մայրը կարտահայտի միայն ժամանակի ընթացքում: Ուստի պետք է միշտ կազմ-պատրաստ լինեք: Եվ հիշեք, որ սկեսուրը կսիրի ձեզ միայն այն պարագայում, երբ դուք անկեղծ սիրով սիրեք նրա որդուն:

Եվ այսպես, ի՞նչը ձեզ կօգնի դառնալ սիրելի հարս:

1. Հոգ տարեք սիրելիի սննդակարգի մասին: Նա պետք է միշտ կուշտ լինի, իսկ ձեր ուտեստները՝ համեղ և օգտակար:

2. Հոգ տարեք ամուսնու հոգևոր հավասարակշռության մասին: Եթե տանն անընդհատ կռիվներ են, ապա ամուսինը չի կարող դա թաքցնել մորից:

3. Հավատարիմ եղեք ձեր սիրելիին:

4. Հետևեք ամուսնու արտաքին տեսքին: Մաքուր վերնաշապիկն ու որակյալ օծանելիքը ձեր հոգատարության վառ ապացույցն են:

5. Դրդեք ամուսնուն ինքնադրսևորման: Իզուր չեն ասում, որ հաջողակ տղամարդու հետևում կին է կանգնած:

6. Սովորեք սիրելիի հետ հարաբերությունները պարզել ընտանիքի ներսում. ձեր անձնական հարաբերությունները դուրս մի հանեք:

7. Բամբասեք և անկեղծացեք սկեսուրի հետ: Դուք պետք է նրա հետ ընդհանուր գաղտնիքներ ունենաք, բայց մի մոռացեք, որ ամեն ինչ չէ, որ կարելի է կիսվել ամուսնու մոր հետ:

8. Մի մոռացեք ընտանեկան տոների և կարևոր ամսաթվերի մասին. դուք պետք է անպայման հիշեք անգամ սկեսուրի զարմիկների ծննդյան տոները:

9. Ուշադիր եղեք ամուսնու ընտանիքի բոլոր անդամների նկատմամբ: Սկեսուրը կգնահատի, եթե դուք տեղյակ լինեք տան մյուս անդամների որպիսությունից:

10. Մի փորձեք սկեսուրի հետ շփման ժամանակ երևալ այն, ինչ իրականում չկաք:

 

Հեղինակ` Mari Love