Բրիտանական Reaction Engines ընկերությունն աշխատում է օդանավի նախագծի վրա, որը 4 ժամվա ընթացքում կկարողա ուղևորներին տեղափոխել ցանկացած վայր, գրում է Business Insider-ը:
Ընկերությունում նախատեսում են, որ տրանսպորտային միջոցը կկարողանա թռչել նաև տիեզերքում: Ըստ մասնագետի՝ օդանավի նախագծման նորագույն տեխնոլոգիան, որը հնարավոր է դարձնում մտահղացումը, սառեցման համակարգն է, ինչը թույլ կտա ռեակտիվ շարժչին էլ ավելի մեծ հզորություն զարգացնել, նշում է աղբյուրը:
Նորագույն տեխնոլոգիա հանդիսացող սառեցման համակարգը կիրառում է շրջանաձև շարված բարակ խողովակներից կազմված համակարգը՝ խտացրած հելիումով, որի միջոցով ջերմությունը օդից դուրս է մղվում, և շարժիչի մեջ է թափանցում արդեն սառեցված օդը:
Նախատեսվում է Skylon կոչվող նոր օդանավը փորձարկել 2019-ին: