Արևելյան Լոնդոնի համալսարանի գիտնականները պարզել են, որ մեկ բաժակ ջուրը կարող է նպաստել արագ կողմնորոշվելուն, հատկապես ծարավ ժամանակ, հայտնում է Inopressa-ն՝ Daily Mail-ին հղումով:
Գիտնականները հետազոտություն են իրականացրել 34 տղամարդկանց և կանանց շրջանում: Նրանք ինտելեկտը ստուգող թեստ են անցել երկու անգամ նախաճաշելուց հետո: Առաջին անգամ նախաճաշին նրանց մատուցել են հացահատիկից պատրաստված կոնցենտրատ, իսկ հաջորդ անգամ՝ նույնը մեկ բաժակ ջրի հետ միասին:
Հետազոտության մասնակիցները, ովքեր ծարավ չեն եղել, արձագանքման նույն արագությունն են ցուցաբերել մեկ բաժակ ջրով և առանց դրա նախաճաշելուց հետո: Իսկ նրանց, ովքեր նախաճաշելից ծարավ են զգացել, ջուր խմելուց հետո 14 տոկոսով ավելի արագ են արձագանքել, տեղեկացնում է Frontiers in Human Neuroscience պարբերականը:
Գիտնականների պարզաբանումով՝ ջուրն օգնել է ազատել ուղեղի այն հատվածը, որը զբաղված է եղել մարմնին ծարավ լինելու մասին ազդանշաններ ուղարկելով: