Այսօր՝ վաղ առավոտյան ժամը 4-ին, Էրեբունի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Ալլա Լևոնյանի երրորդ բալիկը: Երգչուհին 3կգ քաշով և 51սմ հասակով աղջիկ է ունեցել:
esyes.am-ը խոսեց բազմազավակ մայրիկի հետ, շնորհավորեց նրան ու առաջինը հետաքրքրվեց, թե ինչպես է իրեն զգում երգչուհին: «Ինձ շատ նորմալ եմ զգում,-ասաց Ալլան, ով դեռևս վերջնականապես չի կողմնորոշվել երեխայի անվան հարցում,- մտքումս անվան տարբերակ կա, բայց դեռևս չեմ ասել նրան, որովհետև չգիտեմ, թե վերջնական ինչ անուն կտանք փոքրիկիս»:
Երգչուհուց հետաքրքրքվեցինք նաև, թե ում է նմանեցնում դստերը, ինչին ի պատասխան զրուցակիցս նշեց. «Իր քույրիկին' Ժանուլիկին, ու ապերիկին' Հայկին է նման»:
Ըստ Ալլայի՝ երբ ամուսինը տեսել է փոքրիկին, շատ է ուրախացել ու բերկրանքով լցվել:
Առողջ բալիկ լինի. Արևիկ Իսաջանյան