Մարդու մաշկը մշտապես աղտոտված է, նույնիսկ այն ժամանակ, երբ մենք այն մաքուր ենք համարում, մաշկի մակեր ևույթին' հատկապես ձեռքերին, մեծ թվով մանրէներ կան և լվացվելով հնարավոր չէ դրանցից լիովին ազատվել: Քրտնարտադրության ժամանակ (մարմնի վրա կա 2 մլն քրտնագեղձ, ընդ որում, դրանք հատկապես շատ են ոտնաթաթերի, ափերի, ճակատի, կրծքի և թևատակերի մասերում) տհաճ հոտով նյութերը գոլորշիանում են և ձևավորվում են հոտերը:
Ոտքերի հոտ
Կոշիկների ամենօրյա օդափոխությունը թույլ կտա 2 անգամ իջեցնել ոտքերի քրտնարտադրությունը, որն էլ տղամարդկանց ոտքերի հոտի աղբյուրն է հանդիսանում:
Որպեսզի տղամարդիկ կարողանան ազատվել ամենօրյա ոտքերի տհաճ հոտից, անհրաժեշտ է դիմել հին, փորձված մեթոդին' ամեն երեկո ոտքերի լոգանք կազմակերպել' տաք աղի ջրով: Բնական կտորից գուլպաները նույնպես կարող են լուծել այս հարցը:
Հավելենք նաև, որ ոտքերի սուր հոտը կարող է պատճառ հանդիսանալ սնկային հիվանդությունների, այս դեպքում պետք է դիմել բժշկի: