Վերջին շրջանում մեր երգիչների համար չափազանց նորաձև է դարձել բավականին կրքոտ տեսահոլովակ նկարահանել, երգ կատարել ու այն անվանել «բալա»: Այս բառը ժամանակին (չնայած հիմա էլ) մեծահասակները, ծնողները կիրառում էին որպես դիմելաձև՝ իրենց երեխաներին կամ իրենց զավակների հասակակից երեխաների հետ խոսելիս: Այն, որպես փաղաքշական, մտերմիկ իմաստ արտահայտող բառ կիրառում են փոքրիկներին, երեխաներին դիմելիս: Ու առնվազն տարօրինակ է, երբ մեր կատարողները իրենց տեսահոլովակներում ընտրում են «բալայի» այնպիսի կրպար, որն ամենևին էլ երեխա չէ:
Մենք հասկանում ենք, որ այս բառն այժմ իմաստափոխվել ու բոլորովին էլ այլ կիրառում ունի, այլապես այսպիսի մեծ տարածում չէին ունենա «բալաներին» նվիրված վերջին տարիների երգերը: Դրանցից մեկն էլ Վաչե Ամարյանի «Բալա» երգն է, որն այսօր լսվում է գրեթե ամեն երկրորդ մեքենայից:
Առաջարկում ենք երգի տեսահոլովակը դիտելուց հետո մեկնաբանությունների հատվածում գրել՝ արդյոք ձեզ դո՞ւր են գալիս նման երգերը: