Flaunt Magazine ամսագրի օգոստոսյան համարը բեյոնսեի երկրպագուներին կուրախացնի. Նման բան դուք դեռ չեք տեսել: Աստղը որոշել է համարձակ ֆոտոշարք ունենալ՝ ներկայանալով գրեթե մերկ:

Լուսանկարների վրա Բեյոնսեն ծածկված է խայտաբղետ փայլերով, որը միայն առավել ընդգծում է նրա մարմնի գեղեցկությունը: Իսկ մազերը հավաքված են հետևում և նույնպես պատված են փայլով: Միաժամանակ Բեյոնսեն հիշել է իր աֆրիկյան արմատների մասին և լուսանկարներում երգչուհու պարանոցը զարդարված է խոշոր էթնիկ վզնոցով:

Փոքրիկ հարցազրույցում Բեյոնսեն խոսել էամեն ինչի մասին: Օրինակ պատմել է, որ իր զգեստապահարանի ամենաանհրաժեշտ իրը սպիտակ ֆուտբոլկան է, ամենասիրած քաղաքը' Փարիզը, իսկ ամենաոգեշնչող սիրո պատմությունը Կլեոպատրայի և Անտոնիոյի պատմությունը:

Flaunt Magazine ամսագիրը Բեյոնսեին համեմատել է այնպիսի աստղերի հետ, ինչպիսին Մադոննան, Ջուդի Հարլենդը, Շերը և Բարբարա Ստրեյզնդն են: Դրան աստղը պատասխանել է. «Ես շատ զգացված եմ, որ ինձ դասում եք նման աստղերի հետ նույն շարքում: Նրանք շատ համարձակ են, չեն վախենում սիրել և ցույց տալ ողջ աշխարհին իրենց սեքսուալությունն ու ուժը»:

Իսկ իր ընտանեկան կյանքի մասին Բեյոնսեն գերադասում է չխոսել:

600x580600x580600x580

600x580600x580600x580