Բոլոր աղջիկների կյանքում այդ հուզումնառատ պահը լինում է, երբ պետք է ծանոթանալ սիրած տղայի ծնողների հետ:Որպեսզի ծանոթույունն անցնի շատ լավ, եւ Դուք էլ թողնեք հրաշալի տպավորություն, հետեւեք այն խորհուրդներին, որ Ձեզ է առաջարկում Ladynews.am-ը:

Ժպտացեք: Ժպիտը հենց առաջին պահերից կտրամադրի նրա ծնողներին դեպի Ձեզ: Բայց այստեղ կա մի շատ կարեւոր հանգամանք՝ այն պետք է անկեղծ լինի:

Հագնվեք միջավայրին համապատասխան: Եթե ծանոթությունը ռեստորանում է լինելու, ապա ճոխ զգեստն ավելորդ չի լինի: Իսկ եթե գնալու եք նրանց տուն, ապա հագեք նոր առօրյա զգեստ կամ կոստյում:

Չխոսեք սիրած էակի թերություններից: Իհարկե, նա թերություններ կունենա, բայց, երբ Ձեզ հարցնեն, կարիք չկա խոսել դրանց մասին եւ բարձրաձայնել. նրա ծնողներին դա դուր չի գա: Այնպես որ, նման պահերին նրբանկատորեն փոխեք թեման, կատակեք կամ էլ խոսեք նրանց տղայի առավելություններից:

Եղեք անկաշկանդ: Պատմեք Ձեր մասին, հարցեր տվեք, ուշադիր լսեք, բարձրացրեք Ձեզ հետաքրքրող թեմաներ:

Եվ ամենակարեւորը՝ եղեք այնպիսին, ինչպիսին կաք'անկեղծությունը միշտ էլ գնահատվում է:

Շողիկ Գալստյան